- Մեր ծրագիրը կազմելիս առաջին հերթին հաշվի ենք առնում հենց երեխաների հետաքրքրությունները. հատկապես կարևոր ենք համարում արագ արձագանքը երեխաների ընդունակություններին, հետքրքրասիորւթյուններին, կարիքներին և նրանց համապատասխանեցնում ենք ուսուցման ոճը։:
- Յուրաքնչյուր տարիքային ծրագիր կազմվում է հաշվի առնելով այդ տարիքի հոգեբանական առանձնահատկությունները։
- Խթանում ենք երեխաների հետքրքրասիությունը շրջապատող աշխարհի երևույթների նկատմամբ։
- Մեր ծրագիրը հիմնված է ուսուցիչ- ծրագրավորող և երեխա -նախաձեռնող սկզբունքի վրա։
- Մենք ոչ թե դասավանդում ենք ոչ թե ուղղակի ուսուցման մեթոդով, այլ անուղղակի սկզբունքով. երեխաները սովորում են` դիպչելով առարկաներին, շարժվելով տարածության մեջ, լսելով, հետևելով շրջապատող միջավայրին, օրինակներով և պատկերավոր եղանակներով։
- Մեր ծրագիրը նպաստում է երեխաների` սոցիալական (տարբեր դերասյուժետային խաղեր, շփում հասկակիցների հետ, քաղաքավարության տարրական կանոնների իմացում), հուզական (տարբեր խաղերի միջոցով հույզերի տեսակներըի ճանաչում ), ինտելեկտուալ (տարբեր տրամաբանական և ինտելեկտուալ խաղերի միջոցով մաթեմատիկայի, հայերենի, անգլերենի և ռուսերենի ուսուցում` համապատասխան տարիքային առանձնահատկություններին), ֆիզիկական (ակտիվ խաղեր, մարմնամարզություն, մանր և միջին մոտորիակայի զարգացում) և հոգևոր(երաժշտություն, պար, նկարչություն, այցելություններ մշակութային վայրեր, թատրոններ, թանգարաններ) զարգացմանը։
- Երեխաներին տրվում է ինքնարտահյտման և ինքնաբացայահայտման շատ միջոցներ։
- Երեխաները շփման ընթացքում շատ մեծ ուշադրություն է դարձվում միասնակնության և համախմբվածության ձևավորմանը` թիմային աշխատանքների և համագործակցության սկզբունքի զարգացման շնորհիվ։
- Մեր ուսուցիչները պայմաններ են ստեղծում երեխաների ուսուցման և աշխատանքի համար, բայց երբեք չեն ներազդում աշխատանքի արդյունքի վրա. մեր նպատակն է երեխաների մեջ սեր արթնացնել դեպի ուսուցումը։
- Սկսած 4 տարեկան խմբից անգլերենի դասավանդումը կատարվում է Բու-ի մեթոդների հիման վրա, ICLT դասախոսական կազմի օգնությամբ: Բվիկները դպրոցն ավարտելիս կկարողանան ստանալ Cambridge-յան` հատուկ երեխաների համար նախատեսված վկայականներ, որոնք միջազգայնորեն ընդունված են փաստելու փոքրիկների` անգլերեն լեզվի գիտելիքների մասին:
Ցանականու՞մ եք առավել մանրամասն ծանոթանալ մեր դասապլանին. Բու Դասապլանի Օրինակ-ը ձեզ ավելի մանրամասն պատկերացում կտա դասապրոցեսի մասին:
Ունե՞ք հարցեր: Գրեք, այցելեք, կամ զանգահարեք մեզ: